Ծննդյան տոներից երեք օր հետո: Վիլյամ Սարոյան. Վերլուծություն

<<Ծննդյան տոներից երեք օր հետո>> ստեղծագործությունը չափազանց առօրյա և հետաքրքիր էր: Իրավիրճակը շատ ճիշտ էր ներկայացված: Ստեղծագործությունը ներկայացնում էր մի ընտանիք, որտեղ փոքրիկ 3 տարեկան աղջիկը հիվանդ է, ծնողները հաճախ այցելում էին խանութներ դեղեր գնելու համար, իսկ այդ ընթացքում 6 տարեկան տղան ծնողներին հիմնականում դրսում էր սպասում: Մի օր ևս բացառություն չէր և ընտանիքի հայրը …

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛քԱնքեն- քեն չպահողկորով — քաջությունփթանոց- շատ ծանրհոծ- թանձրմկանունք — մկանների կուտակումերիցս- երեքկոխ- գոտեմարտհածելիս- շրջելնվաղեց- ուշքը գնալդիմահար-դեմառդեմկեղեքող- չարչարելքար կտրել — զարմանալԲնութագրե՛ք տղային։ Եթե նախկինում տղան ուշադրություն չէր դարձնում վիրավորանքներին, այդքան ծեծ ու ջարդերին կարևորություն չէր տալիս և կուլ էր տալիս, ապա հիմա այդպես չէր։ Նա սիրահարվել էր և արդեն …

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել …

Թարգմանչաց տոն

Դարեր շարունակ հայ ազգը, կանգնելով դժվարությունների, պառակտման, պատերազմի ու ոչնչացման եզրին, գտել է փրկության իր ճանապարհը. զենքից բացի` հավատ, միտք ու գրիչ: 387թ. Հայաստանը, բաժանված լինելով երկու մասի, այս անգամ ևս կանգնեց մեծ խնդրի առաջ. մի կողմից` կրոնական, իսկ մյուս կողմից` քաղաքական: Դեռ 301 թվականին, երբ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայ ժողովուրդը գրում ու …

Կոմիտաս «Բժշկություն երաժշտությամբ»

Հատվածը՝  Ա. Շահնազարյանի «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքից: Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխավորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք, թե ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիվանդներ բուժում: «Երաժշտական արուեստն չարախառնութիւն ունի հոգւոյ …

Աղասի Այվազյան 

Եկեղեցի Մաթեմատիկոսն ու Հավատացյալը մտան եկեղեցի։ Մաթեմատիկոսը համոզված անաստված էր ու եկեղեցի էր մտնում լոկ ի նշան համակամության իր մանկության ընկերոջ` Հավատացյալի հետ։ Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք, Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ կողքին լինելու համար։ Եվ այդպես ամեն կիրակի։ Եկեղեցին երկու պատուհան ուներ իրար դիմաց։ Օդը մի …

Համաշխարհային գրականություն

Էռնեստ Բաջ «Ես մաքուր եմ» Ես մեղք չեմ գործել մարդկանց նկատմամբ:Ես դեմ չեմ գնացել իմ ընտանիքին և ցեղին: Ես չեմ կեղծել այնտեղ, որտեղ բնակվում են Երկու Ճշմարտություն: Ես չեմ ճանաչել մարդկանց, ովքեր աննշան են եղել:Ես չարիք չեմ արարել:Ես ամեն օր չեմ մտածել այն աշխատանքի մասին, որ պիտի արվեր ինձ համար: Ես իմ անունը հրապարակ չեմ հանել …

Հոգեգալուստ (Պենտեկոստե)

Սուրբ Յարութեան հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին կը տօնէ Ս. Հոգիի գալուստը առաքեալներու վրայ: Սուրբ Հոգին, Սուրբ Երրորդութեան երեք անձերէն մեկն է, համագոյ և հաւասար Հօրը և Որդիի:  Քրիստոս Իր երկրային կեանքի ընթացքին առաքեալներու հետ կը խօսէր Սուրբ Հոգիի գալստեան մասին. “Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը պիտի ղրկէ իմ անունովս, անիկա՛ պիտի սորվեցնէ ձեզի ամէնը …

Դանիել Վարուժան, «Ձոն» վերլուծություն

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…— Քեզի ընծա՜, հին հայրենիք —Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.Ընդ եղեգան փող լու’յս ելաներ: Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ: Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.— Ձեզի …

Եղիշե Չարենց

Ինձ ավելի դու եկավ «ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ» այս բանաստեղծությունը Հստակ հոսում են իմԵրգերը Ձեր մասին.Տրվե՜լ եմ Ձեր բույրին,Ձեր մեղմախոս լույսին։ Հստա՜կ, հստակ է այսՏխրությունը իմ նոր,Որպես մանկան երազ,Որպես մանկան օրոր։ Սրտիս վրա մի հեզՔնքշություն է իջել —Թեթև՜, թեթև՜, որպեսԿապույտ վուալը Ձեր։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы