Մայիս ամսվա հաշվետվություն

Այս ամսվա ընթացքում վերջապես տեղի ունեցավ մեր ցուցահանդեսը։ Սովորողները մեծ ոգևորությամբ պատրաստվեցին ու պատվով անցկացրեցին մեր ցուցահանդեսը։ Իսկ արդեն սովորողներին, որպես նվեր և հուշ նվիրեցինք տպված մոդելներ դպրոցի կողմից։ Սովորողների բլոգները

Եռաչափ մոդելների ցուցահանդես-վաճառք

Ցուցահանդեսը տեղի կունենա Մասիսի 20Ժամը` 12:00Կրթահամալիրի «Տեխնոպարկում»Պատասխանատու՝ Գնել Հարությունյան Հովհաննես Սարգսյան <շրջանավարտ> Վերջապես տեղի կունենա բոլորի կողմից երկար սպասված եռաչափ մոդելների ցուցահանդեսը, որի շրջանակում կցուցադրենք Արևելյան դպրոց-պարտեզի սովորողների աշխատանքները, հմտությունները, «Եռաչափ տպիչ» ընտրությում դասընթացի ընթացքում արված աշխատանքները։ Սովորողների հետ աշխատել ենք երկար ժամանակ ունեցել ենք բավականին շատ պրակտիկ դասեր։ Սովորողները սիրով են այցելել դասերին, աշխատել …

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Այս ամսվա ընթացքում սովորողների հետ քրտնաջան աշխատանքի արդյունքում արդեն ունեք բավական քանակի մոդելներ ցուցահանդեսի համար։ Բայց աշխատանքները դեռ շարունակվում են` մենք դեռ ավելացնում ենք մեր մոդելները ու արդեն մոտակա օրերս հստակ կտեղեկացնենք երկար սպասված ցուցահանդեսի կայանալու մասին։ Սովորողները ևս շատ մեծ ոգևորությամբ սպասում են ու աշխատում են ցուցահանդեսի համար։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы